Ձկների ավտոմատ կերակրման համակարգի պատրաստում

Համակարգի նախագծում Համակարգի բաղկացուցիչ դետալների եռաչափ մոդելավորում Դետալների պատրաստում տարբեր եռաչափ հաստոցներով Շարժիչների ավտոմատ ղեկավարման համակարգի նախագծում և պատրաստում Ծրագրավորում Փորձարկում և կիրառում

Անօդաչու թռչող սարքերի նախագծման և պատրաստման մեկնարկ

Իրանի դետալների հաշվարկում—նախագծում և պատրաստում տարբեր հաստոցներով Բաղկացուցիչ դետալների ձեռքբերում և պատրաստում շարժիչներ տվիչներ ղեկավարման համակարգ սնուցման աղբյուր հեռակառավարման համակարգ մալուխներ պտուտակներ և այլն մեխանիկական և էլեկտրական հատվածների հավաքում կարգաբերում և փորձարկում

Շարժիչների փորձարկման ստենդ

Թռչող սարքերի համար նախատեսված շարժիչների վերամբարձ ուժի հաշվարկման սարքավորման (ստենդի) պատրաստում։ Ստենդի միջոցով հնարավոր կլինի հաշվարկել շարժիչի վերամբարձ ուժի և Վոլտ-Ամպերային բնութագծի կապը։

Եռաչափ տպիչի վերանորոգում

Միջին և Արևմտյան դպրոցի ընտրությամբ խմբի սովորողների հետ վերանորոգում ենք կրթահամալիրի ոսկերչության ուսումնական կենտրոնի եռաչափ տպիչը։

Կրթահամալիրի կոտրված դռոնի վերանորոգում

Նախագիծը իրականացնում ենք միջին դպրոցի ընտրությամբ խմբի սովորողների հետ Կոտրված դետալների եռաչափ մոդելավորում և տպում Պոկված և կոտրված ռադիոդետալների փոխարինում Ծրագրի թարմացում Դռոնի վերագործարկում Արդյունքում նախագծին մասնակցող սովորողները ձեռք կբերեն մոդելավորման, եռաչափ տպիչով աշխատելու, ռադիոդետալներ զոդելու հմտություններ։ Տեխնոպարկը կունենա նկարահանող անօդաչու սարք, որի հետ կարող են կատարել տարբեր փորձեր, ինչպես նաև իրականացնել կրթահամալիրի տարատեսակ պատվերները։