Վայր ՝ Տեխնոպարկ
Մասնակիցներ՝ Բնագիտության դասավանդողներ
Ժամկետ՝ Հունիսի 20-24, ժամը՝ 13:20-14:00
Օգտագործվող միջոցներ՝ համակարգիչ, պրոեկտոր, երկչափ և եռաչափ մոդելավորման ծրագրեր, թվածրագրային ղեկավարման հաստոցներ, մեխանիկական գործիքներ և այլն:
Օգտագործվող նյութեր՝ փայտ, տարբեր մետաղներ, (պլաստիկ,օրգանական ապակի, PLA և այլն )
Արդյունքը՝ Ուսումնական գործիքի ստեղծում, որը հնարավորություն կտա դասապրոցեսը կազմակերպել ավելի հետաքրքիր և արդյունավետ
Ընթացքը՝ Մասնակիցները կծանոթանան տեխնոպարկում գտնվող հաստոցների և տեխնիկական միջոցների հետ, ինչպես նաև մոդելավորման, հաստոցների ծրագրավորման և ղեկավարման ծրագրերին: Կծանոթանան անվտանգության կանոների հետ, կկատարեն տարբեր բարդության գործնական աշխատանքներ, որը հնարավորություն կտա որոշ չափով տիրապետել հաստոցներին և աշխատել նրանցով:
Առաջարկների և քննարկումների արդյունքնում կորոշվի, կնախագծվի ուսումնական գործիք, որը կփորձենք պատրաստել տեխնոպարկում: