
Տարբեր նախագծեր իրականացնելու համար տեխնոպարկին անհրաժեշտ է ձեռք բերել լազերային հաստոց հետևյալ տեխնիկական տվյալներով։
Նշված հաստոցը կարող է աշխատել տարբեր փայտանյութերի և պլաստիկների հետ, ինչը հնարավորություն կտա իրականացնել բազմաթիվ նախագծեր, որոնք նպատակահարմար չեն կամ պարզապես հնարավոր չէ իրականացնել տեխնոպարկում առկա հաստոցների միջոցով։


Օրինակ ` նմանատիպ եռաչափ մեխանիզմներ կարելի է նախագծել և պատրաստել թէ եռաչափ տպիչների միջոցով և թէ լազերային հաստոցի միջոցով , սակայն ամենամեծ տարբերությունները կայանում են նրանում, որ եռաչափ տպիչով այն կարելի է պատրաստել
2-3 շաբաթների ընթացքում և ծախսել մոտ 10000 դրամի պլաստիկ, իսկ լազերային հաստոցով այն կարելի է պատրաստել ժամերի ընթացքում և ծախսել մոտ 1000 դրամի փայտ։
Լազերային հաստոցը նաև կթեթևացնի մյուս հաստոցների բեռը, որոնք հաճախ օգտագործվում են ոչ արդյունավետ։
Այդ հաստոցը նաև կնպաստի տեխնոպարկում արտադրական ուսուցման զարգացմանը, քանզի ունի բարձր արտադրողականություն։